Առողջարան և ՍՊԱ

Ջերմուկն առաջին հերթին հանդիսանում է բուժական հանգստավայր իր առողջարար հատկություններով հայտնի հանքային ջրերի շնորհիվ: Ջերմուկի ջրային պաշարները բավականին մեծ են՝ քաղաքի տարածքում կան մոտ 40 աղբյուրներ, որոնց մի մասը հանդիսանում են շատրվանող հորատանցքեր: Դրանց ելքը օրվա կտրվածքով կազմում է 2 մլն լիտր: Ջրի ջերմաստիճանը տատանվում է 57-ից 64 աստիճանի միջև: Հենց այդ ջուրն է անհիշելի ժամանակներից կիրառվել բուժական նպատակներով:
Հանգիստը ՛Արմենիա՛ Առողջարան եւ Հյուրանոց՛ -ում իրենից ներկայացնում է բուժական ծառայությունների մատուցման բարձր որակ, մասնագետների որակյալ խորհրդատվություն, սպասարկող անձնակազմի հոգատար վերաբերմունք: Բուժումների առանցքային մասը հիմնված է գերջերմային հանքային ջրերի կիրառման, ինչպես նաև բարձր լեռնային տեղանքի կլիմայական առանձնահատկությունների վրա:

 

 

Ախտորոշիչ կենտրոն

  • Սիգմոիդոսկոպիա
  • Գաստրոսկոպիա
  • Ուլտրաձայնային հետազոտություն
  • Էլեկտրոսրտագրություն
  • Կենսաքիմիական և բիոքիմիական հետազոտություն

Բուժական կենտրոն

  • Հանքային լոգանք
  • 4 խցիկային գալվանական լոգանք
  • Ներջրային ցնցուղ մերսում
  • Ցնցուղ Շարկո,շրջանաձև , վերընթաց
  • Ցնցուղ Վիշի
  • Մարգարտյա լոգանք
  • Ստամոքսի և դուոդենալ լվացում
  • Լնդերի հիդրոմերսում
  • Հիդրոկոլոնոթերապիա
  • Աղիների լվացում
  • Միկրոհոգնա խոտաբուսերով
  • Միկրոհոգնա Սակիի ցեխով և կավով
  • Գինեկոլոգիական լվացում
  • Տորֆաբուժություն(գալվանատորֆ)
  • Կավաբուժություն
  • Էլեկտրոֆիզիոթերապիա
  • Մերսում ընդհանուր
  • Շականակագեղձի մերսում
  • Թերմոթերապիա
  • Կեդրե տակառ
  • Ինհալացիա 
  • Թթվածնային կոկտել
  • Բուժական ֆիզկուլտուրա
  • Կինեզոտեթերապիա
  • Հիդրոռեֆլեքսոթերապիա

Այստեղ բուժվում են հետևյալ հիվանդությունները

  • Աղեստամոքսային համակարգի հիվանդություններ
  • Ստամոքսաբորբեր,ստամոքսի և 12-մատնյա աղիի խոց և կոլիտներ
  • Լյարդի, լեղապարկի, լեղուղիների և ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ
  • Հենաշարժական ապարատի հիվանդություններ
  • Գինեկոլոգիական հիվանդությւոններ
  • Նյութափոխանակության խանգարումներով հիվանդությւոններ
  • Ալիմենտար ճարպակալում,շաքարախտ, պոդագրա, օքսալուրիա
  • Վերջույթային (պերֆերիկ) նյարդային համակարգի հիվանդություններ
  • Միզարտազատական համակարգի  հիվանդություններ
  • ՈՒռոլոգիական (շականակագեղձի) հիվանդություններ
  • Մաշկային  հիվանդություններ
  • Ատոպիկ դերմատիտներ,փսորիազ